Կարևոր իրադարձություններ

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազների բացարկի վերաբերյալ միջնորդությունը

21 Հուլիս, 2020 18:13
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազների բացարկի վերաբերյալ միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, քիչ առաջ մերժեց գործով տուժող ճանաչված Սերգեյ Եղիազարյանի շահերի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի՝ դատախազներին ներկայացված բացարկի միջնորդությունը: 

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստի ընթացքում Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչը դատախազների բացարկի միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, թե դատախազները չեն կարող մասնակցել գործի վարույթին և պետք է հեռացվեն, քանի որ կանխակալ վերաբերմունք են ցուցաբերում, ինչպես նաև տուժողի նկատմամբ քրեադատավարական խախտումներ են թույլ տվել։


 

Լրահոս

Դիտել ավելին