Կարևոր իրադարձություններ

ՀՀ Ոստիկանապետը տեսակապի միջոցով զրուցել է ՀՀ-ում ԵՄ դեսպանի հետ․ քննարկվել են ԵՄ-ոստիկանություն համագործակցությանը վերաբերող հարցեր (տեսանյութ)

21 Հուլիս, 2020 18:05
ՀՀ Ոստիկանապետը տեսակապի միջոցով զրուցել է ՀՀ-ում ԵՄ դեսպանի հետ․ քննարկվել են ԵՄ-ոստիկանություն համագործակցությանը վերաբերող հարցեր (տեսանյութ)

Այսօր՝ հուլիսի 21-ին, ոստիկանության պետ Վահե Ղազարյանը տեսակապի միջոցով զրույց ունեցավ Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Տիկին դեսպանը, ողջունելով Վահե Ղազարյանին, շնորհավորեց ոստիկանության պետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Անդրեա Վիկտորինը շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը` համավարակի դեմ իրավապահների գերազանց ծառայության համար: Նա նաև անդրադարձավ ԵՄ-ՀՀ ոստիկանություն համագործակցությանը:

Խոսվեց, մասնավորապես, Եվրոպական Միության ԹԱՅԵՔՍ և Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում արդյունավետ համագործակցության մասին, ինչպես և ներկայացվեցին նախատեսվող ծրագրերը։
Վահե Ղազարյանը, ողջունելով դեսպանին, կարևորեց սերտ համագործակցությունը և շնորհակալություն հայտնեց մինչ այս ցուցաբերված աջակցության համար, որն ուղղվել է նոր ստեղծվելիք պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքներին:

Քննարկվեցին նաև Եվրոպոլի հետ համագործակցություն ձևավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես և համավարակի դեմ պայքարի համատեքստում՝ Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները:

Անդրեա Վիկտորինը հաջողություն մաղթեց ոստիկանությանը՝ համավարակի դեմ պայքարում:

Քննարկվեցին Եվրամիություն-ոստիկանություն համագործակցությանը վերաբերող այլ հարցեր ևս:

 

Լրահոս

Դիտել ավելին