Կարևոր իրադարձություններ

Հայաստանի դեմ Բաքվի ռազմական հարձակումն ու Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու սպառնալիքներն անընդունելի են. Մարտին Վասալ

21 Հուլիս, 2020 17:45
Հեղինակ՝ Մարտին Վասալ
Հայաստանի դեմ Բաքվի ռազմական հարձակումն ու Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու սպառնալիքներն անընդունելի են. Մարտին Վասալ

Հայաստանի դեմ Բաքվի ռազմական հարձակումը և Հայաստանի մայրաքաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու սպառնալիքներն անընդունելի են: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի (Պրովանս Ալպ Կոտ դ’Ազյուրի շրջան) խորհրդի նախագահ Մարտին Վասալը:

Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները և վերադառնա բանակցությունների սեղան:

«Պատերազմը տարբերակ չէ: Ֆրանսիան պետք է անդրդվելիություն ցուցաբերի և երաշխավորի Հայաստանի անվտանգությունը»,- գրել է նա:

  

 

Լրահոս

Դիտել ավելին