Կարևոր իրադարձություններ

Ռուս քաղաքական գործչին գումար են առաջարկել հայ-ադրբեջանական բախումների վերաբերյալ ադրբեջանամետ դիրքորոշում հայտնելու դիմաց

21 Հուլիս, 2020 15:19
Հեղինակ՝ Միխայիլ Դելյագին
Ռուս քաղաքական գործչին գումար են առաջարկել հայ-ադրբեջանական բախումների վերաբերյալ ադրբեջանամետ դիրքորոշում հայտնելու դիմաց

Ռուս տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Միխաիլ Դելյագինը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ ռուսական լրատվամիջոցներից մեկն իրեն գումար է առաջարկել հայ-ադրբեջանական բախումների վերաբերյալ ադրբեջանամետ դիրքորոշում հայտնելու դիմաց։

Դելյագինը նշում է, որ մոսկովյան լրատվամիջոցներից մեկը զանգել է և գումարի դիմաց մեկնաբանություն է խնդրել այն մասին, որ «Հայաստանը կոնֆլիկտ է հրահրել Ադրբեջանի հետ՝ թիրախավորելով վերջինիս նավթային ոլորտը»։ Դելյագինի այն հարցին, թե ինչու հենց Հայաստանը և հակամարտության որ տարածքում են ադրբեջանական նավթային օբյեկտները, մոսկովյան լրատվամիջոցի խմբագիրը պատասխանել է, որ դա պարզապես Բաքվի դիրքորոշումն է: Նա ուղղել է հետևյալ հարցը, որ եթե վաղը հանկարծ Բաքվի տեսակետը դառնա, որ հայերի ցեղասպանությունը ռուսներն են արել, արդյոք մոսկովյան լրատվամիջոցները գումարի դիմաց սկսելու են դա հաստատող մեկնաբանություններ հավաքել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին