Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը կարող է զրկվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունից

21 Հուլիս, 2020 14:34
Ադրբեջանը կարող է զրկվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունից

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչները պալատը հաստատել է փոփոխությունները ռազմական օգնության հատկացումների մասին օրենսդրությունում, որի շրջանակում անցած տարիներին Ադրբեջանը ավելի քան 100 միլիոն դոլարի օգնություն էր ստացել ԱՄՆ-ից:

Այդ փաստաթղթի համաձայն՝ այսուհետ ամերիկյան դիվանագիտական և ռազմական գերատեսչությունները պետք է ներկայացնեն հաշվետվություն օրենսդիր մարմնին ամերիկյան ռազմական օգնություն ստացած օտարերկրյա պետությունների զորամիավորումների մասին, որոնք ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ ընթացքում կարող էին խախտել միջազգային իրավունքը կամ մարդու իրավունքները։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ օրենսդրական այս փոփոխությունները կարող են հիմք հանդիսանալ Ադրրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար:

Փաստաթուղթը ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ է դրվել հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած ռազմական բախումներից հետո:

 

 

Լրահոս

Դիտել ավելին