Կարևոր իրադարձություններ

Սիրիայի խորհրդարանում ընտրվել է երեք հայ պատգամավոր

21 Հուլիս, 2020 12:32
Սիրիայի խորհրդարանում ընտրվել է երեք հայ պատգամավոր

Սիրիայի խորհրդարանական օրենսդրական 3-րդ շրջանի ընտրությունների Կենտրոնական ընտրական հանձնախումբը հուլիսի 19-ի գիշերը հաշվարկել է ընտրությունների արդյունքները:

Երկուշաբթի առավոտյան ժամը 7:00-ից երեկոյան ժամը 7:00-ը  ընտրական որոշ կենտրոններում տեղի են ունեցել կրկնակի ընտրություններ:

Այսօր՝ հուլիսի 21-ի առավոտյան Ընտրական կենտրոնական հանձնախումբը պիտք է հայտարարի ընտրությունների վերջնական արդյունքը։

Ըստ նախնական տվյալների, ընտրությունների արդյունքով Սիրիայի խորհրդարանի մաս կկազմեն երեք հայ երեսփոխաններ՝ Հալեպից Ժիրայր Ռեիսյանը եւ իրավաբան Լյուսի Իսկենյանը, Դամասկոսից՝ դոկտոր Նորա Արիսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին