Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում պատրաստ է Covid-19-ի դեմ պատվաստանյութը

21 Հուլիս, 2020 10:02
ՌԴ-ում պատրաստ է Covid-19-ի դեմ պատվաստանյութը

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պատրաստ լինելու մասին, որը ռուս զինվորական վիրուսաբանները մշակել են Գամալեի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի հետ միասին:

«Արդեն կատարվել են մեր մասնագետների և Ազգային հետազոտական կենտրոնի գիտնականների փորձարկումների արդյունքների վերջնական գնահատականները: Դուրս գրվելու պահին բոլոր կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ստացել, իրենց լավ են զգացել: Այսպիսով, նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ առաջին հայրենական պատվաստանյութը պատրաստ է»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության առաջին փոխնախարար Ռուսլան Ցալիկովը «Аргументы и Факты» պարբերականի հետ զրույցում:

Նա նշել է, որ ռուս զինվորական վիրուսաբանները ակտիվորեն աշխատում են վտանգավոր հիվանդությունների դեմ պատվաստանյութերի ստեղծման ուղղությամբ, և սա է կանխորոշել կամավոր զինծառայողների մասնակցությունը կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ դեղամիջոցի ստեղծմանն ու փորձարկումներին:

 

Լրահոս

Դիտել ավելին