Կարևոր իրադարձություններ

Անմեղսունակների համար. Նրանք ավելի օպերատիվ կենթարկվեն փորձաքննության. «Ժամանակ»

21 Հուլիս, 2020 09:01
Անմեղսունակների համար. Նրանք ավելի օպերատիվ կենթարկվեն փորձաքննության. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Արդարադատության նախարարությունը ներկայացրել է որոշման մի նախագիծ, որով առաջարկում է իր ենթակայության տակ գտնվող «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին ևս ներառել այն մարմինների ցանկում, որոնց կայացրած որոշումը հիմք կհանդիսանա դատապարտյալների ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության իրականացման համար: Ներկայումս նման փորձաքննություն իրականացվում է բացառապես դատարանի կամ իրավապահ մարմինների միջնորդության հիման վրա: 

Ենթադրվում է, որ այս փոփոխությունը հնարավորություն կտա հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող դատապարտյալներին ավելի օպերատիվ ենթարկվել փորձաքննության և այդ հիմքով ազատվել պատժի կրումից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին