Կարևոր իրադարձություններ

Հայկական ծիրանի առեղծվածը. ամբողջ ապրանքը վաճառվել է. «Ժամանակ»

21 Հուլիս, 2020 08:22
Հայկական ծիրանի առեղծվածը. ամբողջ ապրանքը վաճառվել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախումների ֆոնին Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովին և Իլհամ Ռահիմովին պատկանող Մոսկվայի խոշորագույն առևտրային ցանցում՝ Food City շուկայում, արգելվել էր հայկական ծիրանի մուտքը։ Հայկական գյուղմթերքով բեռնված մեքենաները ստիպված տեղափոխել էին այլ առևտրային կենտրոններ։ 

«Ժամանակ»-ի հետ զրույցում Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը տեղեկացրեց, որ մշտապես կապի մեջ է մեր բեռնատարների վարորդների հետ։ Վերջին թարմ տեղեկություններով՝ նրանք ամբողջ ապրանքը վաճառել են, որևէ խնդիր չի առաջացել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին