Կարևոր իրադարձություններ

Հայաստանի հարցերով եվրապառլամենտի հիմնական զեկուցող Տրայան Բասեսկուն ազատվել է պաշտոնից. «Հրապարակ»

21 Հուլիս, 2020 08:09
Հայաստանի հարցերով եվրապառլամենտի հիմնական զեկուցող Տրայան Բասեսկուն ազատվել է պաշտոնից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի հարցերով եվրոպական պառլամենտի հիմնական զեկուցող Տրայան Բասեսկուն օրերս թողել է զբաղեցրած պաշտոնը: Այդ որոշումը կայացվել էր դեռ 2 ամիս առաջ, եւ հայաստանյան իշխանությունները դրանում լումա չունեն:

Ի դեպ, մեր թերթն առաջինն էր գրել, որ Բասեսկուն է լինելու եվրապառլամենտի կողմից նշանակված Հայաստանի հարցով զեկուցողը` նա միշտ աչքի է ընկել իր հակահայկական պահվածքով: 

Հիշեցնենք Կապանից դեպի Հադրութ գնացող ճանապարհի առնչությամբ Բասեսկուի եւ նրա 2 գործընկերների սկանդալային հայտարարությունը։ «Այո, Բասեսկուն գնաց, իսկ թե ով է լինելու Հայաստանի հարցով նոր զեկուցողը, հայտնի կդառնա աշնանը, կարծում ենք, որ ՀՀ ԱԺ-ն, ԱԳՆ-ն ակտիվ կլինեն այս հարցում, որ եթե ոչ հայամետ, առնվազն չեզոք գործիչ լինի Հայաստանի հարցով եվրոպական պառլամենտի հիմնական զեկուցողը, ու ինչպես նախորդ անգամ, ձեր թերթից չիմանան` ով ով է»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը:

Չնայած մենք պատրաստակամ ենք՝ օգնելու ԱԺ-ին ու ԱԳՆ-ին՝ տեղեկատվություն փոխանցելու հարցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին