Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ 23-ամյա վարորդը Audi-ով կողաշրջվել է․ 4 ուղևորները հոսպիտալացվել են

21 Հուլիս, 2020 00:30
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ 23-ամյա վարորդը Audi-ով կողաշրջվել է․ 4 ուղևորները հոսպիտալացվել են

Հուլիսի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 01։00-ի սահմաններում Գեղակերտ գյուղի Թումանյան փողոցի թիվ 5 տան դիմաց Նալբանդյան գյուղի բնակիչ՝ 23-ամյա Արգամ Զաքարյանը իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Վթարի հետևանքով ուղևորներ՝ Արմավիր քաղաքի բնակիչներ՝ 25-ամյա Գևորգ Հակոբյանը, 25-ամյա Էրիկ Հակոբյանը, 25-ամյա Դավիթ Վարդանյանը և 25-ամյա Ռազմիկ Աղաբաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ա․ Զաքարյանն աշխատում է Նալբանդյան գյուղի միջնակարգ դպրոցում որպես պահակ, վիրավորներից՝ Գ․ Հակոբյանը ծառայում է ՀՀ N ՊՆ զորամասում։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին