Կարևոր իրադարձություններ

Ստրասբուրգում ոստիկաններն ադրբեջանցիներին թույլ չեն տվել մոտենալ ԵԽԽՎ Հայաստանի ներկայացուցչությանը․ «Արմենպրես»

21 Հուլիս, 2020 00:11
Ստրասբուրգում ոստիկաններն ադրբեջանցիներին թույլ չեն տվել մոտենալ ԵԽԽՎ Հայաստանի ներկայացուցչությանը․  «Արմենպրես»

Ստրասբուրգում ոստիկաններն ադրբեջանցի ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ ԵԽԽՎ Հայաստանի ներկայացուցչությանը: Այս մասին հայընում է «Արմենպրես»-ը։

Աղբյուրի հետ զրույցում ակցիայի մասնակից, Հայորդի երիտասարդաց միության նախագահ Դավիթ Հովսեփյանն հայտնել է, որ ակցիային մասնակցել է 250-300 հայ:

«Հավաքվել էինք այնտեղ, որպեսզի ցույց տայինք, որ հայերն ամեն վայրկյան, ամեն րոպե պատրատ են  համախմբվել: Ադրբեջանցիները պետք է լինեին մեր հյուպատոսարանի դիմացի մայթին, բայց մենք այնքան շատ էինք, որ ոստիկանությունը նրանց թույլ չտվեց մոտենալ շենքին: Նրանց մոտավորապես 150 մետր հեռավորության վրա էին պահում»,- պատմել է Հովսեփյանը:

Նա նշել է, որ ակցիայի հայ մասնակիցների դիմաց մոտ 3 կամ 4  ոստիկան է կանգնած եղել, իսկ ադրբեջանցիների մոտ 2-3 մեքենայով ոստիկաններ են եղել, որոնք փակել են ճանապարհները, քանի որ գիտեին, թե ովքեր են իրական ագրեսորները: 

Ճանապարհները փակելուց հետո ոստիկաններից մեկը մոտեցել է Դավիթ Հովսեփյանին ու տեղեկացրել, որ ադրբեջանցիներին թույլ չեն տալու մոտենալ կառույցին և նրանց հեռու են պահելու: 

 

Լրահոս

Դիտել ավելին