Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566,5
    578,5

  • RUB

    6,47
    6,77

Կարևոր իրադարձություններ

Պոմպեո՛, մենք ընդունում ենք մարտը․ Կադիրովն արձագանքել է ԱՄՆ-ի «սև ցուցակում» ներառվելու մասին լուրերին

20 Հուլիս, 2020 23:14
Պոմպեո՛, մենք ընդունում ենք մարտը․ Կադիրովն արձագանքել է ԱՄՆ-ի «սև ցուցակում» ներառվելու մասին լուրերին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն արձագանքել է ԱՄՆ-ի «սև ցուցակում» ներառվելու մասին լուրերին: Այս մասին հայտնել է РИА Новости-ն։

«Պոմպեո՛, մենք ընդունում ենք մարտը: Հետագայում ավելի հետաքրքիր կլինի»,- գրել է Կադիրովը Telegram-ում:

Չեչնիայի ղեկավարը գրառմանը կից նաև լուսանկար է տեղադրել, որտեղ վերջինս կանգնած է զենքերի պահման սենյակում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին և նրա ընտանիքին «սև ցուցակում» է ներառել:

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոի խոսքով՝ Կադիրովի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում Չեչնիական Հանրապետությունում մարդու իրավունքների լուրջ խախտումներին վերջինիս ներգրավվածության պատճառով։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին