Կարևոր իրադարձություններ

Չորեքշաբթի հակառակորդի ԱԹՍ-ն խոցել էր ԱԻՆ շտապօգնության ավտոմեքենան․ այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի «յուղը վրան» տարբերակը․ Նիկոլ Փաշինյան

20 Հուլիս, 2020 22:47
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Չորեքշաբթի հակառակորդի ԱԹՍ-ն խոցել էր ԱԻՆ շտապօգնության ավտոմեքենան․ այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի «յուղը վրան» տարբերակը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրելով․

«Չորեքշաբթի օրը հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցել էր Բերդի փրկարար ջոկատին պատկանող շտապօգնության ավտոմեքենան, որի անձնակազմը հրաշքով ողջ էր մնացել։ Մեքենան սպասարկում էր սահմանապահ գյուղերին։

Այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի «յուղը վրան» տարբերակը։ Եւս մի մեքենա ձեռքբերեցինք Նոյեմբերյանի փրկարարների համար։ Մեքենաները քիչ առաջ հասան Տավուշ։

Բարի եւ խաղաղ ծառայություն։ Եւ շնորհակալություն՝ անձնուրաց ծառայության համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին