Կարևոր իրադարձություններ

555 արցախցի դիմորդ ընդունվել է Հայաստանի և Արցախի ԲՈՒՀ-եր․ Արայիկ Հարությունյան

20 Հուլիս, 2020 22:14
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
555 արցախցի դիմորդ ընդունվել է Հայաստանի և Արցախի ԲՈՒՀ-եր․ Արայիկ Հարությունյան

Արցախում ամփոփվել են 2020-21 թթ. Հայաստանի և Արցախի պետական բուհերում բակալավրի ընդունելության քննությունների արդյունքները:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Արցախի 1289 դիմորդներից միասնական քննություն են հանձնել 807-ը, 288-ը ստացել են անբավարար, 555-ը դրական արդյունքներով ընդունվել են Հայաստանի և Արցախի պետական բուհեր: 

Ամփոփելով՝ ԱՀ նախագահն ընդգծել է, որ արցախցի 114 դիմորդ այս տարի կսովորի Հայաստանի բուհերում, մյուսները՝ Արցախում՝ անվճար: Նա նշել է, որ պետք է ամեն ինչ անել, որ բոլորը հետ գան Արցախ, պետք է պայմաններն այնպիսին լինեն, որ երիտասարդները սովորելուց հետո ցանկանան վերադառնալ Արցախ:

ԱՀ նախագահը շնորհավորել է բոլոր ընդունված դիմորդներին, նրանց բարի երթ մաղթեց:

 

 

Լրահոս

Դիտել ավելին