Կարևոր իրադարձություններ

Կողոպուտ Տիգրան Մեծի պողոտայում. կասկածվող 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է և տվել խոստովանական ցուցմունք

20 Հուլիս, 2020 21:59
Կողոպուտ Տիգրան Մեծի պողոտայում. կասկածվող 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է և տվել խոստովանական ցուցմունք

Հուլիսի 3-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայություն։ 

Տիգրան Մեծի պողոտայի և Մհեր Մկրտչյան փողոցի խաչմերուկում մի երիտասարդ պոկել էր անցորդներից մեկի պարանոցի ոսկյա կախազարդն ու փախել։ Մարդիկ հետապնդել էին, բայց կողոպտչին չէին կարողացել բռնել։ 

Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Տուժողից հաղորդում ընդունեցին։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։

Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Օրեր տևած հետևողական աշխատանքի արդյունքում Կենտրոնականի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ կողոպուտը կատարել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում բնակվող մի երիտասարդ։

Նրան հայտնաբերելու միջոցառումները ևս հաջողությամբ ավարտվեցին։

26-ամյա երիտասարդը հայտնաբերվեց հենց Ջրվեժում և կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։ 

 

Լրահոս

Դիտել ավելին