Կարևոր իրադարձություններ

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 53070 ստուգում

20 Հուլիս, 2020 21:35
Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 53070 ստուգում

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով` հուլիսի 19-ի դրությամբ, իրականացվել է 53070 ստուգում, որից միայն 204-ը՝ նշված օրը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։   

 

 

Լրահոս

Դիտել ավելին