Կարևոր իրադարձություններ

Մարգարիտա Սիմոնյանի գրառումը ՀԱՊԿ քարտուղարության էջում տեղադրվել է տեխնիկական սխալի պատճառով․ հայտարարություն

20 Հուլիս, 2020 20:37
Մարգարիտա Սիմոնյանի գրառումը ՀԱՊԿ քարտուղարության էջում տեղադրվել է տեխնիկական սխալի պատճառով․ հայտարարություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում նշված է, որ իր սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում «Ռուսաստանն այսօր» հեռուսատալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումը տեղադրվել է տեխնիկական սխալի պատճառով.

«ՀԱՊԿ քարտուղարության էջում RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հոդվածը տեղադրվել է տեխնիկական սխալիի պատճառով, և հրապարակումն անհապաղ ջնջվել է։ Միևնույն ժամանակ, ցանկանում ենք նշել, որ հեղինակի կարծիքը լիովին հակասում է ՀԱՊԿ քարտուղարության պաշտոնական դիրքորոշմանը, որը շարադրված է ՀԱՊԿ պաշտոնական կայքում տեղադրված քարտուղարության համապատասխան մեկնաբանության մեջ»,- ասված է հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին