Կարևոր իրադարձություններ

Դատավոր Արա Կուբանյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է․ նա կմնա ազատության մեջ

20 Հուլիս, 2020 19:49
Դատավոր Արա Կուբանյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է․ նա կմնա ազատության մեջ

Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանը կմնա ազատության մեջ: Այս մասին հայտնում է «Հայկական Ժամանակ»-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ քիչ առաջ այս որոշումը հրապարակեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի դատավոր Աննա Մաթեւոսյանը՝ մերժելով նախաքննական մարմնի միջնորդությունը:

Կուբանյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նույն գործի շրջանակում մեղադրյալ է նաեւ նույն դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը: Նա կալանավորվել է այսօր եւ մեղադրանքը չի ընդունում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին