Կարևոր իրադարձություններ

Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

20 Հուլիս, 2020 19:20
Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 09:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ։  Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes GL» (վարորդ՝ Արման Մ․, ծնված 1979 թ.), «Mercedes E280» (վարորդ՝ Խորեն Ա․, ծնված 1989 թ․) և «Mercedes C200» (վարորդ՝ Լևոն Ա․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ելենա Ս․-ն (ծնված 1980 թ.) հոսպիտալացվել է Իզմիրլյան ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին