Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Մոսկվայում գործող տարբեր հայ երիտասարդական միավորումներ հետ. քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրադրությունը

20 Հուլիս, 2020 18:18
ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Մոսկվայում գործող տարբեր հայ երիտասարդական միավորումներ հետ. քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրադրությունը

Այսօր՝ հուլիսի 20-ին, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է Մոսկվայում գործող տարբեր հայ երիտասարդական միավորումներ և համայնքային կառույցներ ներկայացնող հասարակական գործիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից։

Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ից ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը, սահմանային լարվածության ֆոնին վերջին օրերին Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում տեղի ունեցած զարգացումներին առնչվող հարցեր։

Հանդիպմանը, մասնավորապես, ընդգծվել է համախմբված գործելակերպի, այս օրերին հնարավոր սադրանքներից զերծ մնալու և միասնական ջանքերով ծագող հարցերի կարգավորման կարևորությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին