Կարևոր իրադարձություններ

Մենք մեր լիակատար և անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Կիպրոսի Հանրապետությանը. Մխիթար Հայրապետյան

20 Հուլիս, 2020 17:21
Հեղինակ՝ Մխիթար Հայրապետյան
Մենք մեր լիակատար և անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Կիպրոսի Հանրապետությանը. Մխիթար Հայրապետյան

ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Այսօր լրանում է Կիպրոս թուրքական ներխուժման 46-րդ տարին: Հազարավոր կիպրացիներ սպանվեցին կամ վիրավորվեցին ներխուժման ժամանակ և ավելի քան 200 000 մարդ փախստական դարձավ: Կիպրոսի հյուսիսային մասն առ այսօր շարունակում է օկուպացված մնալ թուրքական իշխանությունների կողմից:

Թուրքիայի շարունակական սադրիչ, ապակառուցողական և ապօրինի գործողությունները Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և նրա՝ գնալով է՛լ ավելի ռազմատենչ դարձող քաղաքականությունը խաթարում է տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը:

Մենք մեր լիակատար և անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին այս ողբերգական տարելիցի կապակցությամբ և վերահաստատում ենք մեր աջակցությունը Կիպրոսին հակամարտությունը կարգավորելու համար»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին