Կարևոր իրադարձություններ

ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերից մեկում պայթուցիկ սարքի տեղադրման մասին տեղեկությունը կեղծ է եղել

20 Հուլիս, 2020 16:45
ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերից մեկում պայթուցիկ սարքի տեղադրման մասին տեղեկությունը կեղծ է եղել

ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերից մեկում պայթուցիկ սարքի տեղադրման մասին տեղեկությունը կեղծ է եղել:

Բանկից տեղեկացնում են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղը շարունակում է իր բնականոն աշխատանքը, իսկ ավելի վաղ տարհանված աշխատակիցներն արդեն իրենց աշխատատեղերում են և շարունակում են հաճախորդների սպասարկումը:

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ  այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 10:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» խանութ սրահում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Իրականացվել է քաղաքացիների տարհանում։ Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին