Այսօր՝ հուլիսի 20-ին 64 տարեկան հասակում կյանքից հեռացել է փորձառու մասնագետ, պատասխանատու աշխատակից ՀՀ ՊԵԿ ներքին աուդիտի վարչության պետ Ռաֆայել Սանդոյանը:
«Նա կարևոր ներդրում է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ:
ՊԵԿ անձնակազմը ցավակցություն է հայտնում Ռաֆայել Սանդոյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,-հայտնում են ՊԵԿ-ից: