Կարևոր իրադարձություններ

Երևանում 1-ամյա երեխան 4-րդ հարկի պատուհանից վայր է ընկել. բժիշկները պայքարում են կյանքի համար

20 Հուլիս, 2020 16:20
Երևանում 1-ամյա երեխան 4-րդ հարկի պատուհանից վայր է ընկել. բժիշկները պայքարում են կյանքի համար

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 18-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, այդ օրը, ժամը 10։50-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ երեխան տեղափոխվել է Ավան-Առինջ թաղամասից, ով իրենց բնակարանի պատուհանից, որը 4-րդ հարկում է, անզգուշաբար վայր է ընկել։

Երեխան 1-ամյա տղա է, ում կյանքի համար պայքարում են «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկները։

  
 

Լրահոս

Դիտել ավելին