Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Բարեկարգում՝ թաղից թաղ. վարչական շրջանների տարեկան ծրագրերը

20 Հուլիս, 2020 15:31
Բարեկարգում՝ թաղից թաղ. վարչական շրջանների տարեկան ծրագրերը

Քանդվող շինություններն ապօրինի կառույցներ չեն: Քանաքեռ - Զեյթունի բնակիչների սեփական ավտոտնակներն են, որոնց տեղում ամիսներ հետո բարեկարգ բակ կլինի:

«Բնակիչների հետ համաձայնության գալով` 9 ավտոտնակ է քանդվում, տեղում կկառուցենք խաղահրապարակ, կլինի կանաչ գոտի»,-նշում է Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը: 
Վարչական շրջանների այս տարվա ծրագրերով կբարեկարգվի ավելի քան 65 բակ: Կկառուցվեն ֆուտբոլի փոքր խաղադաշտեր:
«Այս տարի Էրեբունիում կառուցվում է փոքր ֆուտբոլի 2 խաղադաշտ, նաև՝ երկու այգի, բակային տարածք», - ասում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը:
Բարեկարգ բակից՝ նորոգված մուտք: Վարչական շրջանների ծրագրերով վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի մուտքերը: Նորոգման ընթացքում հին, կոտրված ապակիներով պատուհանները փոխարինվում են նորերով: 2020 թվականի վարչական շրջանների ծրագրով կնորոգվի 590 մուտք:
Վարչական շրջաններում այս օրերին նաև ասֆալտապատում է արվում: Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները բակում ընթացող աշխատանքներն անձամբ են հսկում: 
«Այս տարվա մեկնարկած ծրագրերից ամենամեծը բակային ասֆալտապատման ծրագիրն է՝ շուրջ 35400 քմ, ինչը 2018 թվականի համեմատ մոտ 5 անգամ ավելի է»,- ասում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը:
Նորքում բակային ասֆալտապատումն արդեն ավարտել է: Հիմա երեխաները հանգիստ խաղում, մեծերն էլ անցուդարձ են անում:
Նորք-Մարաշ բարձրացող այլընտրանքային 2-րդ ճանապարհի նեղության պատճառով վթարները հաճախակի էին: Այժմ ճանապարհն ավելի քան 1 մետր լայնացվում է: 
«Սերո Խանզադյան փողոցը կարևոր նշանակություն ունի մեր բնակիչների համար: Լայնացնելուց հետո տարածքը կասֆալտապատվի»,- նշում է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Էդմոն Ղազարյանը: 
Արաբկիրում մայթերի կառուցմանն ու նորոգմանը զուգահեռ այս տարի հետիոտների համար կարևոր մի ծրագիր է մեկնարկել: Ավտոկայանատեղի դարձած 4 փողոցների մայթերը կսահմանազատվեն և կծառայեն միայն հետիոտնին:
Համայնքային ծրագրերին զուգահեռ մասնավոր հատվածն իր հերթին ևս քաղաքի բարեկարգման անմիջական մասնակիցն է: 
Ամեն օր Երևանն արթնանում ու ապրում է քաղաքի 12 վարչական շրջաններում բնակվող ավելի քան 1 միլիոն ձայներով: Այդ ձայները լռեցնում է քաղաքի շինարարական աղմուկը. ասֆալտապատում, մայթերի կառուցում, վերանորոգում, որոնք վաղվա Երևանը կդարձնեն բարեկարգ ու հարմարավետ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին