Կարևոր իրադարձություններ

Վահե Ղազարյանի հրամանով Սպիտակի բաժնի նոր պետ է նշանակվել

20 Հուլիս, 2020 15:09
Վահե Ղազարյանի հրամանով Սպիտակի բաժնի նոր պետ է նշանակվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանության Սպիտակի բաժնի նոր պետ է նշանակվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանը նշանակվել է նշված պաշտոնում։

Վերջինս ոստիկանության համակարգում համարվում է իր գործի գիտակ, թե գործընկերների, թե հարազատների ու քաղաքացիների կողմից գնահատվում է իր մարդկային բարձր հատկանիշներով և տիրապետում է օպերատիվ իրավիճակին։

Նա նախկինում աշխատել է մի քանի բաժիններում՝ ոստիկանապետ, և որտեղ էլ, որ աշխատել է, ունեցել է բարձր բացահայտումներ, այդ թվում՝ աղմկահարույց հանցագործությունների։ 

 

Լրահոս

Դիտել ավելին