Կարևոր իրադարձություններ

Վարդավառը ցույց տվեց, որ Սևանը լուրջ պրոբլեմ ունի․ Արամ Սարգսյան

20 Հուլիս, 2020 14:51
Հեղինակ՝ Արամ Սարգսյան
Վարդավառը ցույց տվեց, որ Սևանը լուրջ պրոբլեմ ունի․ Արամ Սարգսյան

ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը  իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երեկ Վարդավառ էր, տոնը նաև ցույց տվեց, որ Սևանը լուրջ պրոբլեմ ունի՝ կոյուղաջրերի, ձկնաբուծարաններից թափվող աղբի և բազմաթիվ բնապահպանական հարցերի, որոնցից ես չեմ հասկանում, որովհետև բնապահպան չեմ։ Սևանի մասին "մտածող" ու Ամուլսարի ճամփին վագոնում ՌԴ-ից տրվող օրավարձով քնող "հայրենասեր բնապահպաններ" ջան, բա ու՞ր եք, ինչու՞ քուրձ չեք հագնում ու գլխներիդ մոխիր չեք լցնում, լավ, ռեալիստական երևալու համար գոնե մայկաներդ ճղեք։

Չեք անի, որովհետև Սևանի համար վճարող չկա, իսկ դուք, հայրենի բնությանը մինչև վերջ նվիրված մարտիկի դիմակի տակ՝ փող եք աշխատում ու ձեր տունը պահում՝ արհամարհելով ՀՀ պետականությունը, պետությունը, օրենքը, վնասելով տնտեսությանը, կտրելով մյուսների, այդ թվում՝ զինվորի հացը ու փամփուշտի փողը: Զինվորի, որ ձեր տունն ու անվտանգությունն է պահպանում: Պինդ կանգնեք տեղներդ, տղերք, պետություն, զինվոր ի՞նչ կարևոր է, կարևորը ճիշտ ժամանակին աշխատավարձ տան, չուշացնեն...»:

 

Լրահոս

Դիտել ավելին