Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն հույս ունի, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կկարգավորվի. Պեսկով

20 Հուլիս, 2020 14:25
ՌԴ-ն հույս ունի, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կկարգավորվի. Պեսկով

Այսօր՝ հուլիսի 20–ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է , որ ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա շեշտել է, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները, ռուսաստանյան հանրության հարգարժան անդամներն են, սակայն ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան չի կարող այս քաղաքացիներին անտարբեր թողնել:

«Մենք հույս ունենք, որ իրավիճակը որքան հնարավոր է արագ կկարգավորվի»,- նշել  է Պեսկովը:

 

Լրահոս

Դիտել ավելին