Կարևոր իրադարձություններ

Վանաձորում սպանված ու մասնատված կնոջ դին գտել են քաղաքային աղբանոցում. որդին տարիներ առաջ սպանել էր քաղաքի նոտարին

20 Հուլիս, 2020 14:15
Վանաձորում սպանված ու մասնատված կնոջ դին գտել են քաղաքային աղբանոցում. որդին տարիներ առաջ սպանել էր քաղաքի նոտարին

Armtimes.com-ը գրում է․

87-ամյա մորը դաժանաբար սպանելու համար կասկածվող 58-ամյա որդին խոստովանել է հանցանքը: Նա ասել է, որ ինքն է կացնով սպանել մորը ու մասնատել մարմինը:

ՀԺ-ին հայտնի դարձավ, որ 58-ամյա տղամարդը նախկինում դատապարտված է եղել. նա մեղավոր է ճանաչվել եւ 2007 թվականին 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվել Վանաձոր քաղաքի նոտար Սոնյա Վերանյանին իր աշխատասենյակում որսորդական հրացանով սպանելու եւ ապօրինի հրազենի օգտագործման համար: Պատժի կրումից տղամարդն ազատ էր արձակվել 2018 թվականին: 

Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ մոր մարմինը դանակով մասնատելուց հետո լցրել է պոլիէթիլենային պարկի մեջ, նետել աղբանոցն ու այրել: 87-ամյա կնոջ մասնատված ու կիսաայրված մարմնամասերը իրավապահները հայտնաբերել են քաղաքային աղբավայրում, որը գտնվում է Արջուտ գյուղի սկզբնամասում:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին