Կարևոր իրադարձություններ

Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան․ Նիկոլ Փաշինյան

20 Հուլիս, 2020 14:08
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ: Սա ոչ միայն նյութական, այլեւ շատ ավելի մեծ բարոյական աջակցություն է մեր բանակին, մեր պետությանը:

Նվիրատուների ցանկը եւ փոխանցված գումարների չափը կարող եք տեսնել ստորեւ բերված հղման ներքո:

Եւ կրկին խնդրում եմ ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, եւ գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո:

#ՀպարտԵնքՈրՀայԵնք
#ԵւՄերԱնուննԷՀայկականԲանակ
#Դուխով»

 

Լրահոս

Դիտել ավելին