Կարևոր իրադարձություններ

Սարսափելի սպանություն Լոռիում. որդին սպանել է մորը, ապա մարմինը կացնով ու դանակով մասնատել, լցրել աղբամանն ու այրել

20 Հուլիս, 2020 13:12
Սարսափելի սպանություն Լոռիում. որդին սպանել է մորը, ապա մարմինը կացնով ու դանակով մասնատել, լցրել աղբամանն ու այրել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները երեկ՝ հուլիսի 19-ին, բացահայտել են Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության դեպք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասի 6-րդ շենքի բնակարաններից մեկի ներսում արնանման հետքեր են և հնարավոր է՝ տեղի է ունեցել կամ վիճաբանություն կամ սպանություն։

Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Անտոնյանի, ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ, այնուհետև համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հետ, վարչության պետ Հովհաննիսյանի, ավագ քննիչ Այվազյանի գլխավորությամբ ժամանելով նշված բնակարան՝ այնտեղ հայտնաբերել են արնանման հետքեր։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ օրեր առաջ նշված տան բնակիչ՝ 58-ամյա Կամո Պ-ն սպանել է իր մորը, այնուհետև կացնով և դանակով մասնատել նրան, մարմինը լցրել պոլիէթիլենային պարկի մեջ, որից հետո տանից տեղափոխել է և աղբամանի մեջ այրել մարմնի մասերը։ Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիքները, իսկ մայրասպան Կամո Պ-ն ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս նախկինում եղել է դատապարտված։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Լրահոս

Դիտել ավելին