Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567
    579

  • RUB

    6,48
    6,78

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի նախագահին Անկախության օրվա առթիվ

20 Հուլիս, 2020 12:38
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի նախագահին Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի Հանրապետության նախագահ Իվան Դուկեին Անկախության օրվա առթիվ: 

Ուղերձում ասվում է.

«Շնորհավորում եմ Ձեզ Կոլումբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ և Կոլումբիայի բարեկամ ժողովրդին բարօրություն և երջանկություն։ 

Մեր երկրներն ունեն երկկողմ կապերի ամրապնդման մեծ ներուժ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Լիահույս եմ, որ առաջիկա տարիներին հայ-կոլումբիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»,- ընգծված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին