Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    568
    580

  • RUB

    6,5
    6,8

Կարևոր իրադարձություններ

Խնդրում եմ ձեռնպահ մնալ բանակի համար որևէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից, այդ գույքի համար ծախսվելիք գումարը փոխանցեք․ Նիկոլ Փաշինյան

20 Հուլիս, 2020 11:56
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Խնդրում եմ ձեռնպահ մնալ բանակի համար որևէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից, այդ գույքի համար ծախսվելիք գումարը  փոխանցեք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել․

«Սիրելի հայրենակիցներ, քանի որ այս օրերին բազմաթիվ նամակներ ենք ստանում, զանգեր, որոնց հեղինակ մեր հայրենակիցները հետաքրքրվում են, թե ինչպես կարող են մեր բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ նման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նվիրատվությունները կարելի է կատարել օնլայն եղանակով՝ ստորեւ հղված կայքի միջոցով:

Խնդրում եմ նաեւ ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, եւ գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին