Կարևոր իրադարձություններ

Դատավոր Գևորգ Նարինյանը կալանավորվել է

20 Հուլիս, 2020 11:48
Դատավոր Գևորգ Նարինյանը կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը երկու ամսով կալանավորվել է։

Դատական նիստը նախագահել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ԲԴԽ-ին դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին