Կարևոր իրադարձություններ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

20 Հուլիս, 2020 11:44
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: 

«COVID-19-ով վարակված քաղաքացիներից 2-ն էլ Ստեփանակերտից են, նախկինում հաստատված օջախից: 1 նոր դեպք էլ գրանցվել է Մարտակերտ քաղաքում, որտեղ վարակակրի շփման շրջանակը պարզելու, ինչպես նաև շրջակայքում վարակազերծման անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվում:

Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի աշխտորոշմամբ 10 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունն ու լքել մեկուսացման վայրերը:

Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 171 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 27, ընդհանուր մեկուսացված է 56 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 94 նմուշառում է իրականացվել:

 

Լրահոս

Դիտել ավելին