Կարևոր իրադարձություններ

Սպանության փորձ՝ Սարի թաղում

20 Հուլիս, 2020 10:47
Սպանության փորձ՝ Սարի թաղում

2020թ. հուլիսի 14-ին՝ ժամը 23:15-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ վերցայլային շրջանի միջանցիկ թափանցող հրազենային վիրավորում, ձախ ստորին վերջույթի միջանցիկ հրազենային վիրավորում՝ արտաքին եւ ներքին արյունահոսությամբ, կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի միջանցիկ հրազենային վիրավորում, քթի եւ ձախ այտի շրջանի պատռված վերքեր, հեմոռագիկ շոկ ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երեւան քաղաքի Սարի Թաղի 27-ամյա բնակիչը:

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեպքի վայրից հայտնաբերվել եւ առգրավվել են 7.62 մմ տրամաչափի երկու կրակված պարկուճ, ինչպես նաեւ՝ արնանման հետքեր:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված քննչական գործողությունների, ինչպես նաեւ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարել է Երեւան քաղաքի Սարի Թաղի 39-ամյա բնակիչը: Վերջինս հուլիսի 14-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Սարի Թաղում հրազենային վնասվածքներ է պատճառել նույն թաղամասի 27-ամյա բնակչին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 10-րդ կետով եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

Կատարվում են մեծածավալ քննչական եւ դատավարական գործողություններ, ձեռնարկվում եմ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին