Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    568,5
    580,5

  • RUB

    6,49
    6,79

Կարևոր իրադարձություններ

Հակառակորդը գիշերը Ճամբարակի մարտական դիրքերի ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ․ Շուշան Ստեփանյան

20 Հուլիս, 2020 10:07
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Հակառակորդը գիշերը Ճամբարակի մարտական դիրքերի ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ․ Շուշան Ստեփանյան

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։

Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց:

Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ 2 անգամ, ընդ որում հակառակորդը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է։

Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Բերդավան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ ոչ նպատակային կրակ է վարվել 4 անգամ։ Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել։

Խնձորուտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ ոչ նպատակային կրակ է վարվել 2 անգամ։ Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել։

Պարույր Սևակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ մեկ անգամ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին