Կարևոր իրադարձություններ

Մոսկվայի իշխանությունները մեկնաբանել են «Ֆուդ սիթի»-ում Հայաստանից ներկրված մրգերի շուրջ իրավիճակը

19 Հուլիս, 2020 23:00
Մոսկվայի իշխանությունները մեկնաբանել են «Ֆուդ սիթի»-ում Հայաստանից ներկրված մրգերի շուրջ իրավիճակը

ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը եւ Մոսկվայի առեւտրի եւ ծառայությունների բաժնի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը քննարկել են իրավիճակը «Ֆուդ սիթի» պարենային շուկայում հայկական ապրանքների մուտքը չթույլատրելու կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նեմերյուկի խոսքով՝ կիրակի Հայաստանից բեռնատարները մուտք են գործել շուկա եւ խնդիրներ չեն եղել: 

«Ես քիչ առաջ դեսպանի հետ եմ խոսել, ոչ մի խնդիր չկա, ծիրաններն ամբողջովին վաճառվել են, իսկ «Ֆուդ սիթի»-ում այսօր երեք բեռնատար է մուտք գործել, նրանք ոչ մի խնդիր չունեն»,-ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին