Կարևոր իրադարձություններ

17-ամյա տղան դուրս է եկել Աղվերանի հանգստավայրից և չի վերադարձել. փրկարարներն ու ոստիկանները որոնում են նրան

19 Հուլիս, 2020 21:45
17-ամյա տղան դուրս է եկել Աղվերանի հանգստավայրից և չի վերադարձել. փրկարարներն ու ոստիկանները որոնում են նրան

Հուլիսի 19-ին, ժամը 19։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (Գոռ Ղ․, 17 տ․) ժամը 15։00-ից դուրս է եկել Աղվերանի հանգստավայրի Տիգրան Մեծ հանգստյան գոտու տարածքից և չի վերադարձել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Ժամը 20։15-ից փրկարարները ոստիկանների հետ համատեղ իրականացնում են որոնողական աշխատանքներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին