Կարևոր իրադարձություններ

Ռուսահայ օլիգարխներն այլեւս չեն կարող նշանակվել Հայաստանի սմատրյաշչիներ, դրա համար են ողբում, ցնցումների մեջ ընկել. Ստյոպա Սաֆարյան

19 Հուլիս, 2020 20:45
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
Ռուսահայ օլիգարխներն այլեւս չեն կարող նշանակվել Հայաստանի սմատրյաշչիներ, դրա համար են ողբում, ցնցումների մեջ ընկել. Ստյոպա Սաֆարյան

ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Մինչ շատերը մտածում են, թե Մարգոն Կրեմլի տեսակետն է արտահայտել, այդ թվում' երեկվա իր գրառման մեջ ու Հայաստանի վերաբերյալ, ես կատեգորիկ կառարկեմ։ Ոչ միայն Մարգոն, այլ նրա նման հայկական ազգանունովները, ներառյալ ռուսահայ օլիգարխները, կորցրել են իրենց ազդեցությունը Հայաստանի վրա։ Իսկ եթե հարց չեն լուծում ու ազդեցություն չունեն, ուրեմն պահանջված էլ չեն լինելու Ռուսաստանի ղեկավարության մոտ' որպես հայկական ուղղությամբ հարց լուծող։ Ու այլեւս չեն կարող նշանակվել Հայաստանի սմատրյաշչիներ, ինչպես եղել է նախկինում։ Դրա համար են ողբում, ցնցումների մեջ ընկել...

Մարգոն դեռ ոչինչ' Կրեմլի քարոզչության պատասխանատուներից է ու այդ ֆրոնտում իր կարիքը կզգան, թեպետ կարծիքներ կան, որ դա շուտով ավարտվում է։ Մնացածի վիճակն ավելի ծանր է։ Ահա թե որն է այս օրերի խուլիգանական, հայհոյախառն գրառման իրական դարդը։ Ու սրանց երբեք չնույնացնեք Կրեմլի ու Ռուսաստանի հետ։ Ռուսաստանում էլ շուտով կտեսնեն, որ Հայաստանի հետ կապերում այլ մարդկանց վրա պետք է հենվեն, որ սրանք սոսկ թունավորում ու խնդիրներ են ստեղծում այլ ոչ թե լուծում։ Կասեք ում վրա? Այ հենց ծիրանի փառատոնն արած հայերի, որոնք նաև ցույց տվեցին, թե ովքեր են ներկայացնում Ռուսաստանի հայությանը ու ովքեր են հարց լուծում։ Իսկ դրանք մարգոները չեն, ռուսահայ օլիգարխիան չէ....

 

 

Լրահոս

Դիտել ավելին