Ուկրաինայի պատգամավորական ընկերախմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկն անվանել է անխոհեմ երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը հայ-ադրբեջանական հակամարտության մասին, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
«Համարում եմ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության գործողություններն ու հայտարարությունները հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ բացարձակ անխոհեմ եւ չմտածված»,-հայտարարել է Դմիտրուկը instagram-ում:
«Տասնամյակներ շարունակ կառուցվող դիվանագիտական հարաբերությունները կարող են քայքայվել ինչ-որ պաշտոնյայի ընդամենը մեկ հայտարարության արդյունքում: Եւ նախքան ինչ-որ բան ասելը պետք է հարյուր անգամ մտածել ձեր բառերի հետեւանքների մասին:
ԱԳ նախարարությանը կցանկանայի հիշեցնել իր աշխատանքի առաջնային եւ հիմնական խնդիրների մասին՝ Ուկրաինայի իմիջի, հեղինակության պահպանում համաշխարհային շուկայում, ինչպես նաեւ այլ երկրների հետ ընկերական եւ գործընկերային հարաբերություններ կառուցելու անհրաժեշտություն, եւ ոչ հակառակը:
Ինչպես հայտնի է, ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հանդես էր եկել ի աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ չնայած նոր էսկալացիան նախաձեռնել էր հենց Ադրբեջանը, ընդ որում՝ ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս: