Կարևոր իրադարձություններ

Կենդանաբանական այգու մոտ հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել է 4 մարտական հաշվարկ

19 Հուլիս, 2020 20:30
Կենդանաբանական այգու մոտ հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել է 4 մարտական հաշվարկ

Հուլիսի 19-ին, ժամը 17:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտ, այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հաստատվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։

Օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։34-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին