Սահմանամերձ համայնքերում կյանքը բնականոն հունի մեջ է մտել: Այսօր մենք մասնակցել ենք պսակադրության արարողության Մովսեսի եկեղեցում, որը շատ գեղեցիկ է: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Կյանքը վերադարձել է, մարդիկ վերադարձել են իրենց կյանքին»,- ասաց նա:
«Տավուշում ապրում է արժանապատիվ հասարակություն, արժանապատիվ բնակչություն, որեւէ մեկին մենք թույլ չենք տա ոտնահարել մեր արժանապատվությունը իրենց չնչին դիվիդենտների պատճառով: Ես նորից կոչ եմ անում` պահենք այս կանոնը: Պետությունը, Կառավարությունը կանգնած է մեր բնակչության թիկունքին եւ համոզված եղեք, որ մենք հավուր պատշաճի ի վիճակի ենք լուծել մեր առջեւ կանգնած խնդիրները»,- հավելեց մարզպետը: