Կարևոր իրադարձություններ

Սահմանամերձ համայնքերում կյանքը բնականոն հունի մեջ է մտել. այսօր Մովսեսի եկեղեցում պսակադրության արարողության ենք մասնակցել. մարզպետ

19 Հուլիս, 2020 19:18
 Սահմանամերձ համայնքերում կյանքը բնականոն հունի մեջ է մտել. այսօր Մովսեսի եկեղեցում  պսակադրության արարողության ենք մասնակցել. մարզպետ

Սահմանամերձ համայնքերում կյանքը բնականոն հունի մեջ է մտել: Այսօր մենք մասնակցել ենք պսակադրության արարողության Մովսեսի եկեղեցում, որը շատ գեղեցիկ է: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Կյանքը վերադարձել է, մարդիկ վերադարձել են իրենց կյանքին»,- ասաց նա:

«Տավուշում ապրում է արժանապատիվ հասարակություն, արժանապատիվ բնակչություն, որեւէ մեկին մենք թույլ չենք տա ոտնահարել մեր արժանապատվությունը իրենց չնչին դիվիդենտների  պատճառով: Ես նորից կոչ եմ անում` պահենք այս կանոնը: Պետությունը, Կառավարությունը կանգնած է մեր բնակչության թիկունքին  եւ համոզված եղեք, որ մենք հավուր պատշաճի ի վիճակի ենք լուծել  մեր առջեւ կանգնած խնդիրները»,- հավելեց մարզպետը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին