Կարևոր իրադարձություններ

Մտահոգությամբ եմ հետեւում վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև զինյալ բախումների սրացմանը. Հռոմի պապ

19 Հուլիս, 2020 18:45
Մտահոգությամբ եմ հետեւում վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև զինյալ բախումների սրացմանը. Հռոմի պապ

Մտահոգությամբ եմ հետեւում վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած զինյալ բախումների սրացմանը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այս մասին կիրակնօրյա Մարիամյան աղոթի ավարտին ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրության հանձնառությամբ՝ երկոսության ու բարի կամքի միջոցով հնարավոր կլինի խնդրի խաղաղ եւ երկարատեւ լուծմանը հասնել՝ հանուն ժողովուրդների բարօրության։

Ֆրանցիսկոս պապը, անդրադառնալով համավարակի ժամանակահատվածում ՄԱԿ-ի` գլոբալ հրադադարի կոչին,  խոստացել է աղոթել հայ-ադրբեջանական սահմանի զինված բախումների հետեւանքով զոհվածների ընտանիքների համար:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին