Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն օգնության են հասել ուժասպառ եղած արշավախմբի անդամներին

19 Հուլիս, 2020 17:00
Փրկարարներն օգնության են հասել ուժասպառ եղած արշավախմբի անդամներին

Հուլիսի 18-ին, ժամը 15:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ զբոսարշրջիկների 7 հոգանոց խումբը բարձրացրել է Գառնի-Լանջազատ ավտոճանապարհին գտնվող Երանոս լեռնագագաթը, այնուհետև՝ իջել մինչև ստորոտը։ Ուժասպառ լինելու պատճառով արշավախումբը չի կարողանում շարունակել ճանապարհը։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները հայտնաբերել են արշավախմբի անդամներին և ուղեկցել դեպի անվտանգ տարածք:

Փրկարարական աշխատանքներին մասնակցել են Դվինի համայնապետը և երկու քաղաքացի:

 

Լրահոս

Դիտել ավելին