Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567
    579

  • RUB

    6,48
    6,78

Կարևոր իրադարձություններ

Դսեղի կամրջի մոտ ավտոմեքենան ընկել է երկաթգծի վրա․ կան տուժածներ

19 Հուլիս, 2020 13:10
Դսեղի կամրջի մոտ ավտոմեքենան ընկել է երկաթգծի վրա․ կան տուժածներ

Հուլիսի 18-ին, ժամը 20:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղի կամրջի մոտ՝ ջրաղացների մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի վրա։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 29-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտյոմ Հ․, ծնված 1987 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ բարձրությունից ընկել երկաթգծի վրա։ Վարորդը և ուղևորը (Նարեկ Հ․, ծնված 1990 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։ 

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան հեռացրել են երկաթգծից։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին