Կարևոր իրադարձություններ

Եվրախորհրդարանի փոխնախագահն Ադրբեջանին կրակը դադարեցնելու և բանակցություններին վերադառնալու կոչ է արել

19 Հուլիս, 2020 12:15
Եվրախորհրդարանի փոխնախագահն Ադրբեջանին կրակը դադարեցնելու և բանակցություններին վերադառնալու կոչ է արել

«Հրադադարի որևէ խախտում չպետք է այլևս հանդուրժենք: Անհրաժեշտ է, որ Բաքուն պարտավորվի կառուցողական կերպով ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվող բանակցային գործընթացում: Նոր սերունդներն ատելության ու թշնամու տրամաբանությամբ չպետք է մեծանան»:

Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն, որն օրեր առաջ մտահոգություն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների կապակցությամբ եւ 2 կողմին հորդորել անցնել բանակցային ձեւաչափին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին