Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    568
    580

  • RUB

    6,5
    6,8

Կարևոր իրադարձություններ

Այսօր Վարդավառ է. պարետը հորդորել է այն ավանդական ձևով չնշել

19 Հուլիս, 2020 10:25
Այսօր Վարդավառ է. պարետը հորդորել  է այն ավանդական ձևով չնշել

Այսօր Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնն է, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: «Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է։

 

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

Վարդավառը Հայաստանում նշվել է նաև նախաքրիստոնեկան շրջանում և նվիրված է եղել Հայոց Աստղիկ դիցուհուն: Տոնի ժողովրդական Վարդավառ անունը բացատրվում է որպես հնդեվրոպական «var-ջուր և arr- ցողել, սրսկել» անունների համակցում, այսինքն «ջուր ցողելու», «ջուր լցնելու» տոն։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։

Վարդավառի խորհուրդը նաև եղել է ջրի պաշտամունքը, երբ աղերսել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժերին։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։ Քրիստոնեության ընդունումից հետո ժողովրդի կողմից շատ սիրված տոնը փոխակերպվեց քրիստոնեական տոնի:

 Նշենք, որ այս տարի՝ պայմանավորված նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում երկրում հաստատված արտակարգ դրությունով՝ գլխավոր պարետ Տիգրան Ավինյանը կոչ է արել ավանդական ձևով տոնը չնշել։ «Կոչ եմ անում և հորդորում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավինյանը՝ տեղեկացնելով նաև, որ Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին